ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խաղաղությունը մտավ Շաքի. TRIPP-ն անցնում է Շաքիով

Խաղաղությունը մտավ Շաքի. TRIPP-ն անցնում է Շաքիով
08.10.2026 | 12:01

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցավալի դեպքը շատ խորհրդանշական և ինֆորմատիվ ստացվեց:

Թող զարմանալի չթվա, ադրբեջանցիները՝ Ալիևից մինչև հայ կնոջ վրա կրակած զինվորականը, ի տարբերություն քաղաքացի Նիկոլ Փ.-ի, անկեղծ են հայ ժողովրդի հետ: Նրանք պարբերաբար ուղերձներ են հղում Հայաստանին այն մասին, որ Նիկոլ Փ.-ն խաբում է, որ մենք հիմա ոչ թե խաղաղության մեջ ենք, այլ ժամանակավոր հրադադարի, և որ TRIPP-ը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո գործող սովորական ճանապարհ է, այլ միջանցք:

Ադրբեջանցի զինվորականի մուտքը Հայաստան և նրա գործողությունները ևս մեկ անգամ յուրօրինակ ձևով բացահայտել են, թե ինչպես է պատկերացնում պաշտոնական Բաքուն, օրինակ, TRIPP-ի գործարկումը:

Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է մեր տարածք TRIPP-ով նախատեսված սկզբունքների հիման վրա: Այսպես. ադրբեջանցի հանցագործ զինվորականը Ադրբեջանից հայտնվել է Հայաստանի Սյունիքի մարզում և անխոչընդոտ տեղաշարժվել իր պատկերացրած միջանցքով: Նա, սահմանը հատելիս, հայի երես չի տեսել, ինչպես որ Ադրբեջանն է պատկերացնում TRIPP-ով Նախիջևանի հետ կապը:

Ադրբեջանցին, սահմանը հատելիս, Հայաստանի մաքսային և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների չի հանդիպել. դրանք, այսպես կոչված, back office-ում են նստած եղել:

TRIPP-ով հենց նման մեխանիզմ է նախատեսված: Ադրբեջանցին, կարելի է ասել, TRIPP-ի պիլոտային ծրագիր է իրականացրել:

Ահա այն ամենը, ինչ ցույց տվեց Շաքիի դեպքը. մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է:

Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչպես են քվեարկելու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները TRIPP-ի մասով: Այս թեմայով առանձին կխոսեմ:

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

08.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Դիտվել է՝ 3759

Մեկնաբանություններ